Վարդավառը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև զբոսաշրջիկները. տոնի ուրախ լուսանկարները

Sputnik

Հայաստանում այսօր նշում են Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Վաղ հեթանոսական շրջանից գոյություն ունեցող և Աստղիկ աստվածուհուն նվիրված այս տոնն այնքան սիրված էր ժողովրդի կողմից, որ քրիստոնեության ընդունումից հետո Հայ Առաքելական եկեղեցին այն քրիստոնեացրեց, դարձրեց 5 տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը։

Ինչպես տոնեցին Վարդավառը հեթանոսական Գառնու տաճարում. տեսանյութ

Այսօրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում հնչում է Սուրբ պատարագ։ Իսկ տոնի սիրված` ժողովրդական ավանդույթը` միմյանց ջրելն և ջրային խաղեր խաղալը, պահպանվել են առ այսօր։

Հայաստանի տարբեր բնակավայրերում այսօր կարելի էր տեսնել իրար ջրող կամ ջրից փախչող մարդկանց։ Հայկական Վարդավառը շատ է դուր գալիս նաև այդ օրերին այստեղ գտնվող զբոսաշրջիկներին։ Շատերը մեր երկրից մեկնելուց հետո ամենաշատը հենց Վարդավառի մասին են պատմում։

Sputnik Արմենիան ներկայացնում է այսօրվա Վարդավառի ամենավառ և ուրախ կադրերը։

1 / 9
Գառնիում ջրում են զբոսաշրջիներին
2 / 9
Երեխաները ջրում են անցորդների. Վարդավառ
3 / 9
Վարդավառից «տուժած» աղջիկը
4 / 9
Գառնիում ջրում են զբոսաշրջիներին
5 / 9
Երեխաները ջրում են անցորդների. Վարդավառ
6 / 9
Երեխաները ջրում են միմյանց. Վարդավառ
7 / 9
Ջրում են պատահական անցորդներին. Վարդավառ
8 / 9
Վարդավառից «տուժած» աղջիկը
9 / 9
Վարդավառ. ուրախ ջրոցի. 11.07.21