Ընթացիկ շաբաթը հարուստ էր իրադարձություններով։ Այն ամփոփեց կիրակօրյա ուրախ Վարդավառը` իր վառ կադրերով։ Sputnik Արմենիան շաբաթվա ամփոփումը ներկայացնում է բացառիկ լուսանկարներով։
Այս շաբաթ Կաննում մեկնարկեց 74-րդ կինոփառատոնը։ Sputnik Արմենիայի լուսանկարիչը որսացել է կարմիր գորգով անցնող կինոաշխարհի մեծությունների լավագույն կադրերը։ Բայց ամենադիտարժան ու ամենաքննարկված լուսանկարը դարձավ հմայիչ անծանոթուհու մերկ կրծքի լուսանկարը։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է նաև հայաստանյան իրողությունները. երաշտի ողբերգական հետևանքները, ոռոգման ջրի բացակայությունից իսպառ չորացած ջրանցքներն ու այգիները և իրենց ամբողջ տարվա աշխատանքից այդպես էլ արդյունք չստացած գյուղացիներին։
44–օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց Հայաստանը շարունակում է ապրել ու վերապրել տեսածն ու զգացածը։ Sputnik Արմենիան անցնող շաբաթվա ընթացքում ևս իր նյութերում ներկայացրել է մարդկային ճակատագրերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ապրելու, այլև ապրեցնելու պատերազմի ցավից դեռևս ուշքի չեկած իրենց հայրենակիցներին։
Sputnik Արմենիայի թղթակիցն էլ ներկայացրել է գյումրու կոլորիտային տատիկներին։ Նրանք ոչ միայն ամեն օր զբաղված են հայրաքաղաքի փողոցների մաքրության ապահովմամբ, այլև չեն մոռանում իրենց էլ ժամանակ հատկացնել ու 78 տարեկանում էլ աշխատանքի գնալ եղունգները խնամված ու ներկած։