Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պատանին խեղդվել է՝ փրկելով ընկերներին

Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի տեղից շուրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հուլիսի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարի մեջ երեխա է ընկել։

Անապայում խեղդվել են երեխան ու նրան փրկող երկու մեծահասակները

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում, Արմավիրի մարզի 3 պատանիներ Արտենի գյուղի տարածքում բերքահավաք կատարելիս որոշել են լողալ հարևանությամբ հոսող ջրատարի մեջ։  Նրանցից երկուսը սկսել են խեղդվել, 16-ամյա Նարեկ Խ-ն օգնության է հասել ընկերներին ու նրանց ջրից դուրս հանելուց հետո ինքը սուզվել է։

Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի վայրից շուրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պատանին խեղդվել է՝ փրկելով ընկերներին