Մահացու վրաերթ Արմավիրում. կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Վրաերթ կատարած 37-ամյա վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին, որ կնոջը տեղափոխեն հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:40-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանն իր վարած «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել։ Նա օգնել է քաղաքացիներին վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին կինը մահացել է։

Լիճք գյուղի մոտակա ջրվեժից ջրափրկարարները դուրս են բերել 30–ամյա քաղաքացու դին

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը:

Վանաձորի դպրոցներից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել