Կուբանի 6 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել . կադրեր՝ տուժած հանգստավայրերից

Ոժեղ քամիների ու հորդառատ տեղումների զոհ է դարձել մեկ մարդ, 2-ը վնասվածքներ են ստացել։
Sputnik

Կուբանի 6 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ տեղումների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ

Ջրի տակ են անցել տարածքներ Տուապսեում, Սլավյանսկում, Սեվերնիում, Սոչիում, Գելենջիկում (Արխիպո-Օսիպովկա ավան)։

Հուլիսի 6-ի առավոտյան տվյալներով՝ տարերքից տուժել են 267 բնակելի տուն ու 395 տնամերձ հողամաս 7 բնակավայրում։ Փրկարարները տարհանել են 136 մարդու, նրանցից 64-ը դեռ ժամանակավոր տեղաբաշխման կետերում են։

Պետավտոտեսչության աշխատակիցները ստիպված են եղել 2 անգամ դադարեցնել երթևեկությունը դաշնային A-147 ավտոմայրուղու Ջուգբա-Սոչի հատվածում։ Այժմ այն վերականգնված է։

Նախօրեին տարածաշրջանում ուժեղ քամիներ ու հորդառատ տեղումներ են գրանցվել, մեկ մարդ զոհվել է, 2-ը վնասվածքներ են ստացել։ Եղանակային վատ պայմանները Սոչիից տեղափոխվել են Տուապսեի շրջան։

Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ