Կանադայում տապալել են Եղիսաբեթ 2-րդի արձանը երեխաների անանուն գերեզմանների պատճառով

Վիկտորյա թագուհու արձանին ցուցարարները ձեռքերի կարմիր հետքեր են թողել՝ պատվանդանին գրելով. «Մենք ինչ-որ ժամանակ երեխաներ ենք եղել։ Վերադարձրեք նրանց տուն»։
Sputnik

Կանադայում շարունակվում են բողոքի ակցիաներն այն բանից հետո, երբ  հնդկացիների դպրոցների տարածքում զանգվածաբար թաղված երեխաների դիակներ են հայտնաբերվել։

Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել

Կանադայում ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ շուռ են տվել բրիտանական թագուհիներ Վիկտորյայի ու Եղիսաբեթ 2-րդի արձանները, տեղեկացնում է CBS հեռուստաալիքը։

Ակցիան կազմակերպվել էր ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ՝ «Յուրաքանչյուր երեխայի կյանք նշանակություն ունի» խորագրով։ Իսկ առիթը վերջին օրերին տուն-ինտերնատների տարածքներում հայտնաբերված զանգվածային հուղարկավորություններն են։

Վիկտորյա թագուհու արձանին ցուցարարները ձեռքերի կարմիր հետքեր են թողել՝ պատվանդանին գրելով. «Մենք ինչ-որ ժամանակ երեխաներ ենք եղել։ Վերադարձրեք նրանց տուն»։

Ցուցարարները տապալել են նաև Բրիտանական համագործակցության մեջ մտնող Կանադայի պաշտոնական ղեկավար Եղիսաբեթ  2-րդի ավելի փոքր արձանը։

Ոստիկանները բերման են ենթարկել մեկ ցուցարարի։

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

Շաբաթներ առաջ մի քանի հարյուր մարդ Տորոնտոյում հավաքվել էին հնդկացիների համար տուն-ինտերնատների հիմնադիր Էգերտոն Ռայերսոնի արձանի մոտ։ Հավաքվածները տապալել են արձանն ու հոգևորական-մանկավարժին անվանել «ռասիստ»։ Նրանք նաև պահանջել են վերանվանել այն համալսարանը, որը կրում է Ռայերսոնի անունը։

Տեղեկացնենք, որ նախկին դպրոց-ինտերնատների տարածքներում հայտնաբերվել է ավելի քան հազար անանուն գերեզման։ Կանադայի բնիկ ժողովուրդներին բռնի ձուլելու համար ստեղծված այդ ինտերնատների ցանցով մինչև 1996 թվականը անցել է ավելի քան 150 հազար երեխա։ Խնամքի պակասի ու դաժան վերաբերմունքի պատճառով մահացել է առնվազն 3200 մարդ։ Կանադայի կառավարությունն ավելի վաղ պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի համար։