Երևանում վրաերթի են ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ սթափ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

Կրկնակի վրաերթ Երևանում. 50-55 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը դեռ չեն պարզել

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ սթափ է։

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ 

Մահվան ելքով ՃՏՊ Երևանում. վթարից հետո վրաերթի են ենթարկել բենզալցակայանի աշխատակցին