Կհատե՞նք այն ճյուղը, որի վրա նստած ենք. ՀՀ բանկային միասնական ռեեստրի ռիսկերը

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե որքանով են իրական ԱԺ–ի ընդունած օրինագծին վերագրվող վտանգները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման կամ բանկային տվյալների ավտոմատացման անհրաժեշտությունը Հայաստանում վաղուց արդեն հասունացել էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը` մեկնաբանելով կառավարության առաջարկով ԱԺ–ում հաստատված օրենսդրական կարգավորումը։

Կհատե՞նք այն ճյուղը, որի վրա նստած ենք. ՀՀ բանկային միասնական ռեեստրի ռիսկերը

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում կատարված լրացմամբ, հիշեցնենք, ԿԲ–ին հանձնարարվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում ստեղծել բանկային հաշիվների ռեեստր, ինչն էլ հանրության շրջանում մտավախություն է առաջացրել, որ այդկերպ Կենտրոնական բանկը կարող է խախտել բանկային գաղտնիքի իրավունքը։

ԿԲ–ում կստեղծվի բանկային հաշիվների ռեեստր. խորհրդարանը հաստատեց վիճահարույց նախագիծը

Խոսելով այս գործընթացի հնարավոր ռիսկերի մասին` Սամվել Ճզմաչյանը չթաքցրեց` ռիսկեր միշտ կան։

«Եթե Կենտրոնական բանկը պարտաճանաչ չգտնվի ու խախտի օրենքը, ռիսկեր, իհարկե, կառաջանան։ Օրինակ` ԿԲ–ն կարող է ասել` համ էլ հաշիվների վրայի գումարները ասեք։ Բայց, իհարկե, բանկերը չեն տա, եթե օրենքը դա չի նախատեսում։ Ես իմ բանկային պրակտիկայի ընթացքում որևէ մեկին (այդ թվում` ԿԲ–ին օրենքով չնախատեսված որևէ տեղկություն) երբևէ չեմ տվել, առավել ևս հաճախորդների մասին»,– ասաց Ճզմաչյանը։

Նա նաև շեշտեց, որ ԿԲ–ի անմիջական լիազորություններից մեկն էլ բանկային համակարգի կայունացումն է, ուստի գրեթե անհավանական է, որ ԿԲ–ն օրենքը խախտելու ձգտում դրսևորի։

«Բանկային հաճախորդը շատ զգայուն է։ Մեկ–երկու այսպիսի դեպք, ու դա տարածվելու է ամբողջ հանրապետությունում։ Իսկ այդ տեղեկատվական արտահոսքն ի վերջո կարող է հանգեցնել նաև կապիտալի արտահոսքի բանկերից և ինչու չէ` երկրից»,– եզրակացրեց Ճզմաչյանը` հավելելով, որ սա համարժեք է այն ճյուղը հատելուն, որի վրա նստած են Հայաստանն ու ՀՀ տնտեսությունը։

Մասնագետը նման մտավախություն արտահայտողներին հորդորում է նախապես եզրահանգումներ չանել ու ԿԲ–ի հասցեին կասկածներ չհայտնել, այլ նախ սպասել օրենքի կիրարկմանն ու գնահատել դրա արդյունքն արդեն գործողության մեջ։

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Սամվել Ճզմաչյանը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ` ԿԲ–ն անկախ մարմին է, որը հաշվետու է միայն ՀՀ ԱԺ–ի առաջ, հետևաբար, իշխանության կողմից հնարավոր ճնշումների տարբերակը ևս նա անհավանական է համարում։

Փոխարենը, մեր զրուցակցի դիտարկմամբ, միասնական ռեեստրի գրծարկումը կհեշտացնի ու կարագացնի նաև հենց բանկային համակարգի աշխատանքը։ Ներկայում իրավապահ մարմինները, դատարանից կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն ստանալով, ստիպված են լինում հարցում ուղարկել ՀՀ-ում գործող բոլոր բանկերին` հասկանալու համար, թե տվյալ անձը դրանցից որում հաշիվ կամ հաշիվներ ունի։ Մինչդեռ ռեեստրի առկայության դեպքում այդ հարցն այլևս չի ծագի, ու արգելքն էլ կդրվի շատ ավելի կարճ ժամանակահատվածում։

Ընդ որում, ԿԲ–ում ստեղծվող ռեեստրում օրենով նախատեսված է նշել միայն բանկի, հաճախորդի ու նրա հաշվի մասին տեղեկատվություն, բայց ոչ գումարի չափի ու գումարային շարժերի, որոնք արդեն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով պաշտպանված տեղեկություններ են։

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկում կենտրոնացված ռեեստրի ստեղծման մասին օրենսդրական կարգավորումը երեկ` հունիսի 30-ին, խորհրդարանն ընդունեց միաձայն` 74 կողմ ձայներով։

Ճզմաչյան. «Նոր օրենքով «բանկային գաղտնիք» հասկացությունը բացվում է, ինչը շատ վատ է»

Մինչ քվեարկությունը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ այս օրենքը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: «Բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»,– վստահեցրեց նա։

Նրա խոսքով` ստեղծվող ռեեստրը լուծելու է երկու խնդիր` առաջինը նվազեցնելու է հաշվետու մարմինների՝ բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների գործառնական ծախսերը, և երկրորդ` ռեեստրի շնորհիվ ՀՀ քաղաքացիներին հետագայում նաև նորարարական որոշակի լուծումներ են առաջարկվելու: Իսկ ռեեստրում հավաքագրվելում են բացառապես հաշվի համարը, անձի անուն-ազգանունը և նույնականացնող այլ տվյալներ:

Հունիսի 30–ին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, հետևաբար, հուլիսին ԿԲ–ն կարող է արդեն սկսել միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքները։

Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում

Նշենք, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարությունից:

Միջազգային պրակտիկայում նման ռեեստրները լայնորեն կիրառվում են կոռուպցիայի դեմ պայքարում, և դրանց ստեղծումն ու գործարկումը նախատեսված է ԵՄ 2015 և 2018 թթ–ի դիրեկտիվներով: