Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը

Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` ՊԵԿ-ի աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց։
Sputnik

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը, տեղեկացնում են ՊԵԿ-ից

Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ

Պարզվել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։ Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։