Ռուսաստանում ձյունը կարող է անոմալ երևույթ դառնալ. մասնագետները բացատրել են` ինչու

30-40 տարի անց Ռուսաստանի մայրաքաղաքում միջին օրական ձմեռային ջերմաստիճանը կհասնի 0 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.  Մի քանի տասնյակ տարի անց Ռուսաստանում ձյունը կարող է անոմալ երևույթ դառնալ։ Հարցն այն է, որ Ռուսաստանում տաքանալուն զուգահեռ կլիման կոնտինենտալ կդառնա։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Օբուխովի անվան Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Սեմյոնովը:

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

«Ձմեռ-ամառ ջերմաստիճանների տարբերությունը կրճատվում է Ռուսաստանի եվրոպական տարածքում, այսինքն ՝ կլիման մեզ մոտ նմանվում է Արևմտյան Եվրոպայի կլիմային»,–ասել է նա։

Մասնագետի խոսքով ՝ 30-40 տարի անց Ռուսաստանի մայրաքաղաքում միջին օրական ձմեռային ջերմաստիճանը կհասնի 0 աստիճանի. ցերեկը կլինի մոտ 3 աստիճան տաքություն, գիշերը ՝ միջինում 3 աստիճան սառնամանիք:

Ձնաբուքն ու անոմալ եղանակը կաթվածահար են արել կյանքն ԱՄՆ–ում և Կանադայում

Իսկ սա, ըստ Սեմյոնովի, նշանակում է, որ ձյունն անոմալ երևույթ է դառնալու։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, քաղաքներից դուրս եղանակային նման փոփոխություններ չեն սպասվում։

Անոմալ ցուրտը մեկ օրում 40 մարդու կյանք է խլել Հնդկաստանում