Ամենազբոսաշրջային մարզը նաև գյուղատնտեսական մեծ պոտենցիալ ունի. Ահարոն Սահակյան

ՀՀ Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մարզում առկա խնդիրներին, դրանց լուծման եղանակներին և տարբեր ոլորտների զարգացման հեռանկարներին։
Sputnik

Ահարոն Սահակյանի խոսքով` Կոտայքի մարզն ունի տնտեսական մեծ պոտենցիալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել։ Այժմ հիմնական խնդիրներից մեկը կապված է ենթակառուցվածքների ներկա վիճակի հետ, որոնց արդիականացումը կխթանի միաժամանակ բոլոր ոլորտների զարգացումը։

Զինթոշակառուներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի տուն գնելու համար

«Պատահական չէ, որ իրավիճակը շահեկանորեն փոխելու առումով իրականացվում են մեծաքանակ սուբվենցիոն ծրագրեր։ Ներկայացված 104 ծրագրերից 89-ն արդեն իսկ հաստատվել են, որոնց լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է ծախսել մոտ վեց միլիարդ դրամ։ Այն համայնքները, որոնք ֆինանսական պրոբլեմների պատճառով դուրս են մնացել նշված ծրագրերից, մյուս տարի անպայման կներգրավվեն դրանցում»,– նշեց Կոտայքի նորանշանակ մարզպետը։

Սահակյանի տեղեկացմամբ` մարզը շարունակում է մնալ ամենազբոսաշրջայինը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային կոթողների և հուշարձանների պահպանմանը, դրանց հարևանությամբ ապօրինի կառույցների շինաշխատանքների արգելմանը։ Ըստ նրա` մարզն ունի նաև գյուղատնտեսական մեծ պոտենցիալ, ու թեև այժմ ամենամեծ խնդիրը կապված է ոռոգման հետ, բայց մշակվող հողատարածքների լիարժեք օգտագործման դեպքում կարձանագրվեն զգալի դրական արդյունքներ։  

Անդրադառնալով այն հարցին, որ Կոտայքի մարզը տարիներ շարունակ եղել է քաղաքական ազդեցությունների ներքո, մարզպետն ընդգծեց, որ այդ հարցն այլևս հանված է օրակարգից, որովհետև վերջին ընտրությունների միջոցով ժողովուրդն, ըստ Սահակյանի, այդ հարցը կարգավորեց, այսինքն` բոլորին ցույց տվեց, թե ով որտեղ և ինչով պետք է զբաղվի։ 

Սպանություն՝ Կոտայքի մարզում. 41–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է