ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Այնուհետև հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02։20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Վրաերթ Շիրակի մարզում. 55–ամյա կինը տեղում մահացել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել