ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի վայրից։
Երեկ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Հայրավանք գյուղի մոտակայքում։
Ժամը 18:20-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1961 թ.) և «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1997 թ․, ՌԴ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին Հ․ Ս․-ն (ծնված 1961 թ.) տեղում մահացել են:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Կ․ Կ․ Ս․-ն (ծնված 1998 թ., ՌԴ քաղաքացի), Մ․ Չ․ Կ․-ն (ծնված 1996 թ., ՌԴ քաղաքացի) և Մ․ Յ․ (ծնված 1997 թ., Ուկրաինայի քաղաքացի) շտապօգնության ավտոմեքենայով և տեղի ուժերով տեղափոխվել են Գավառի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, «Արմենիա» ՀԲԿ, «Էրեբունի» ԲԿ և «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շ․ Ն․-ին (ծնված 1962 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գավառի ԲԿ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝):
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբանը