Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դարձավ Champions Chess Tour-ի այս մրցափուլի առաջատարը

Տասը տուրից հետո հայ գրոսմայստերը առաջատար է, նա կիսում է առաջին տեղը չինացի Դին Լիրենի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour -ի հերթական օնլայն մրցաշարում չինացի շախմատիստի հետ կիսում է առաջին տեղը:

Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Champions Chess Tour մրցաշարի հերթական փուլը

Երկրորդ, ինչպես և առաջինը խաղային օրերը հայ գրոսմայստերը տարել է երկու հաղթանակ և երեք պարտիա ավարտել ոչ ոքի: Արոնյանի «զոհերը» դարձան Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և հնդիկ շախմատիստ Էրիգայսի Արջունը: Հոլանդացի Անիշ Գիրիի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի և Սանտոշ Վիդիտի հետ հայ շախմատիստը խաղացել է ոչ ոքի:

Տասը տուրից հետո հայ գրոսմայստերը առաջատար է, նա կիսում է առաջին տեղը չինացի Դին Լիրենի հետ։

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով. ընտրությունն իրականացվում է շրջանաձև մրցակարգում, որից հետո 8 լավագույնները պարզվում են նոկաուտ համակարգով։ Նոկաուտի յուրաքանչյուր փուլում 2 խաղ է տեղի ունենում 4 ռապիդ պարտիաներով, թայ-բրեյք` 2 բլից պարտիաներով, անհրաժեշտության դեպքում` արմագեդոն։ Մրցանակային ֆոնդը 100 000 դոլար է։

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին