Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրգործ է հարուցվել

Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ գրասենյակը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտել էին, զենքով նրան սպառնացել։

Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները:

«Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։ Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»,- գրել է Աբրահամյանը։

Արարատում հարձակվել են լրագրողների վրա, ապտակել, թքել մեքենայի վրա. նրանք դիմել են ՄԻՊ–ին

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ ՀՀ պետական սահմանի մոտ իսպանացի լրագրողի հետ կատարված միջադեպին:

Լրագրողին սպառնում են ու վիրավորում․ Արման Թաթոյանը գրություն կուղարկի ոստիկանություն

Պաշտպանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել լրագրողին։

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Հունիսի 24-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել էր լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը:

ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները