ՀՀ և ՌԴ հարկային մարմինները էլեկտրոնային փաստաթղթերի մասին համաձայնագիր են ստորագրել

Ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը։
Sputnik

Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության միջև ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզը:  Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։

Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը

Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եգորիչևը: 

Ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի փոխադարձ առևտրի շրջանակում էլեկտրոնային եղանակով փոխանակվել հաշվարկային փաստաթղթերով։ 

Ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը թույլ կտա հետագայում կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական լավագույն փորձը Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ: 

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ