Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջազգային լրատվամիջոցի լրագրողը գտնվել է ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ ՀՀ պետական սահմանի մոտ իսպանացի լրագրողի հետ կատարված միջադեպին:

Պաշտպանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել լրագրողին։

Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։

Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։

ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները

Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ:

«Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը»,- եզրահանգում է ՄԻՊ-ը:

Թաթոյանն արձանագրում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում, կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝ լրագրողը գտնվել է ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

9 ադրբեջանցի զինվոր գողացել ու մորթել են Վերին Շորժայի հովվի կովը. ՀՀ ՄԻՊ

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Լրագրողական կազմակերպությունը դատապարտել էր  լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը: