«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը աշխատանքային կոլեկտիվին ուղղված իր շնորհավորանքում ասել է` «Ռոսիա սեգոդնյան» Խորհրդային տեղեկատվական բյուրոյի փառահեղ ավանդույթների շարունակողն է։
«Մեր հսկայական ներքին և արտաքին լսարանի համար մենք շուրջօրյա օպերատիվ, ճշգրիտ, հավասարակշռված տեղեկատվություն ենք ապահովում ամենատարբեր իրադարձությունների և երևույթների մասին` ԶԼՄ–ներում և համացանցում առաջատար դիրքեր զբաղեցնելով մեջբերման և ընթերցման առումով։ Մենք հարգում ենք մեր հերոսական նախորդներին, հպարտանում մեր ներկայով և վստահ նայում ապագային, որի վերաբերյալ մեծ ծրագրեր ունենք»,– ասել է նա։
Խորհրդային տեղեկատվական բյուրոն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար Հայրենական մեծ պատերազմի փառահեղ և ողբերգական էջերի մասին տեղեկատվության գլխավոր աղբյուր դարձավ, իսկ նրա ձայնը` Յուրի Լևիտանի ձայնը, ընդմիշտ մտավ մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կոլեկտիվին Խորհրդային տեղեկատվական բյուրոյի կազմավորման 80-ամյակի կապակցությամբ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատարը։
Խորհրդային տեղեկատվական բյուրոն ստեղծվել է 1941 թվականի հունիսի 24-ին` որպես ԽՍՀՄ և հակաֆաշիստական կողմնորոշում ունեցող մյուս երկրներում քարոզչական, բացատրական աշխատանքներ իրականացնող մարմին։ Մասնավորապես այն արտասահմանյան երկրների հանրությանը տեղեկացնում էր խորհրդային և գերմանական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների և խորհրդային թիկունքի աշխատանքի մասին։ Հենց Խորհրդային տեղեկատվական բյուրոյից սկսվեց միջազգային խոշորագույն լրատվական այնպիսի գործակալությունների պատմությունը, ինչպիսիք են տպագրության «Նովոստի» գործակալությունը, ՌԻԱ Նովոստին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն։
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի
«Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն միջազգային մեդիախումբ է, որն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանում է աշխարհում կատարվող իրադարձությունները, առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ է ներկայացնում լսարանին։ «Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական ռեսուրսներ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Անշարժ գույք, ՌԻԱ Վարկանիշ, ԻնոՍՄԻ։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ըստ մեջբերումների թվի առաջատար է ռուսական ԶԼՄ-ների շարքում։ Գործակալությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև ռուսական սոցիալական ցանցերում և բլոգոլորտում` ըստ մեջբերումների քանակի։