Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ

ՊԵԿ աշխատակիցները հետախուզության շրջանակներում գնել են արտասահմանյան արտադրության ծխախոտ և տեսել, որ դրանք դրոշմավորված չեն։
Sputnik

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է List.am-ի միջոցով ապօրինի կերպով ծխախոտի վաճառքի դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից։

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտի աշխատակիցների մոտ: Նրանք հետախուզական միջոցառման շրջանակում գնել են 98 000 դրամի տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ:

«Պարզվել է, որ «Suren»-ը քաղաքացի Ս.Գ.-ն է, և առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման` զբաղվել է չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ»,–նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

Կոմիտեն հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց։

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 170.8 հոդվածի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է 50 000-200 000 դրամ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

ՊԵԿ–ը հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել