Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մտադիր են շարունակել թե՛ խորհրդարանական, և թե՛ փողոցային պայքարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վերցնել, թե չվերցնել պատգամավորական մանդատները հարցի վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` փոխարենը հայտնելով իր անձնական կարծիքը։

«Երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց, ասաց, որ եթե պատերազմի ժամանակ ամբողջական խնդիրը չես լուծում, բայց դու վերցնում ես ինչ–որ խրամատներ, ապա պետք է այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է, ու այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում։ Ես, այո՛, համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ նոր հնարավորություններ»,– ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ մտադիր են շարունակել թե՛ խորհրդարանական, և թե՛ փողոցային պայքարը։

Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը

«Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու և խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։ Առաջինն այդ ամբիոնն է` երկրի համար մեկ ամբիոնը, որը հնարավորություն է տալու վեր հանել ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատապես գնումների գործընթացներում, և մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,– ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը չբացառեց, որ, եթե իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով, ինչ նախորդ 3 տարիներին, դա կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրությունների։

Նոր ճգնաժամ է լինելու. Արա Աբրահամյանը` ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին