Երևանում վաղ առավոտից ընտրական ակտիվություն է․ տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում։ 9/59-սում առավոտից ընտրողները շատ էին։
Sputnik

Վաղ առավոտից մայրաքաղաքում ընտրական ակտիվություն է նկատվում։ Հայաստանի գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում շատ են քվեարկել ցանկացողները։ Այստեղ կես ժամ անց իր քաղաքացիական պարտքը կկատարի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։