Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

ՀՀ երրորդ նախագահը նույն խնդրին է բախվում 2017թ–ից ի վեր, երբ Հայաստանում սկսեցին կիրառել մատնահետքը նույնականացնող սարքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս եկավ թոռնիկի հետ։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

Ընտրատարածքում գրանցվելու պահին ծագեց նույն խնդիրը, որը նախկինում էլ էր եղել. նույնականացնող սարքը չընթերցեց նախկին նախագահի մատնահետքը։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

ՀՀ երրորդ նախագահը նույն խնդրին է բախվում 2017թ–ից ի վեր, երբ Հայաստանում սկսեցին կիրառել մատնահետքը նույնականացնող սարքեր։

Այս անգամ ևս երկու ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը փորձելուց հետո քվեարկություն կատարելու իրավունք ընձեռեցին նրան։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել