ՔՊ 58 տոկոս, «Հայաստան» դաշինք` 22. ԿԸՀ–ն ամփոփել է 80 ընտրատեղամասի արդյունքները

80 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել են 10721 ընտրող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջին տվյալները` քվեարկության արդյունքների վերաբերյալ։

«ՔՈ» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել ոստիկանություն. տեսանյութ

Ամփոփելով 80 ընտրատեղամասի արդյունքները`ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների տոկոսները։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 58.04%, երկրորդում` «Հայաստան» դաշինքը` 22.01%։ «Պատիվ ունեմ» դաշինքը ունի 5.66% ձայն, «Բարգավաճ Հայաստանը» 5.11%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1.25% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» 0.55%:

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է