Ինչպես կարելի է ազատվել առավոտյան այտուցվածությունից. կոսմետոլոգի խորհուրդները

Երբեմն դեմքի ու կոպերի այտուցվածությունը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին, սակայն առավել հաճախ դրանից կարելի է ազատվել` որոշ պարզ կանոնների հետևելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի -Sputnik. Առավոտյան այտուցվածությունը կապված է մաշկի ճարպային հյուսվածքի կառուցվածքի առանձնահատկությունների հետ: Sputnik-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, կոսմետոլոգ Ալիսա Շարովան։

Բժիշկը պատմել է աղի օգուտի ու վնասի մասին

Նրա խոսքով՝ այտուցները հաճախ լինում են աչքերի ու կոպերի շրջանում։ Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է առողջ ապրելակերպ վարել ու չխախտել ռեժիմը: Բժիշկը նշել է, որ ընթրիքին աղի, կծու սննդի ու ալկոհոլի օգտագործումը նպաստում է այտուցվածության ուժեղացմանը: Տեսքը լավացնելու համար կարելի է աչքերի հատվածը մաքրել պատչերով կամ սառը ջրով թրջած բամբակով։ Բացի այդ, կարող եք օգտագործել հատուկ կոսմետիկ միջոցներ, որոնք պետք է սառնարանում պահել։ Այտուցների դեմ կարելի է պայքարել նաև ձեռքի մերսման օգնությամբ, դա կարագացնի ավելորդ հեղուկի դուրսբերումը։

Շարովան ընդգծել է, որ որոշ դեպքերում այտուցները կարող են վկայել լուրջ հիվանդության մասին: Եթե այտուցները միայն առավոտյան են, ապա ստուգեք երիկամները: Փորձագետը բացատրել է, որ գիշերը մարդն այդքան հաճախ զուգարան չի գնում, որքան ցերեկը, ինչի պատճառով հեղուկը կուտակվում է:

Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից

Առավոտյան այտուցները փոքր չափով ահազանգում են սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին, քանի որ ցերեկը սիրտն ավելի ծանր է աշխատում: Կոսմետոլոգի խոսքով՝ այտուցները կարող են առաջանալ շոգի պատճառով, երբ մարդը սկսում է ավելի շատ հեղուկ խմել, իսկ բարձր ջերմաստիճանը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը: