Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը

Դիտարկվել է երկու երկրների մաքսակետերում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ լուծման , միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Իմ նախագահության օրոք ես ստացել եմ 3 առաջարկ․ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Մեղրիի խնդրի մասին

Նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտարկվել է երկու երկրների մաքսակետերում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ լուծման, միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:

«Ձեզնից իմացա». ՊԵԿ նախագահը լրագրողներից լսեց` ով է Մեղրիում մաքսային պահեստ կառուցում

Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների մաքսային ծառայությունների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ