«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik.Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին