Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ինչ–որն մեկին պատմում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր եղել դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

«Այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է». Սերժ Սարգսյանը փակագծեր բացեց

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։