Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Ֆրանսիայից և Իսրայելից եկած հայ երիտասարդներն իրենց ապագան տեսնում են հայկական հողի վրա։ Նրանցից մեկը մտադիր է զարգացնել Հայաստանի թատերական արվեստը, մյուսը՝ երաժշտական ոլորտը` հարստացնելով այն նաև արցախյան բարբառով ռիթմիկ կատարումներով։
Sputnik

 

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Սփյուռքահայ երկու երիտասարդներ՝ երաժիշտ Ափօ Սահակենը Երուսաղեմից և դերասան Սիփան Մուրադյանը Փարիզից, վերջին արցախյան պատերազմից հետո որոշել են Հայաստան տեղափոխվել։

Նրանք չորս հոգուց բաղկացած սփյուռքահայերի այն ջոկատում էին, որը պատերազմի օրերին կամավորական առաքելություն էր իրականացնում Գորիսի մոտ` Արցախի ճանապարհին։ Բացի մեր հերոսներից, ջոկատի անդամ էին նաև Սեդրակ Բալյանը Իսրայելից և Սիփան Քերողյանը Ֆրանսիայից։ Նրանց հիմնական խնդիրն էր օգնել օտարերկրյա լրագրողներին հակամարտության գոտում աշխատելու ժամանակ։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Ափօն և Սիփանն ասել են, թե ինչու են որոշել ամեն ինչ թողնել և տեղափոխվել Հայաստան, ինչպես նաև խոսել են իրենց առաջիկա ծրագրերի մասին։

Բարդ որոշում

Մի քանի տարի առաջ Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայի շրջանավարտ Սիփան Մուրադյանը ելույթ է ունեցել Փարիզի և Մարսելի թատրոններում։ Նա խոստովանում է, որ ամեն ինչ այնտեղ թողնելու և այստեղ զրոյից սկսելու որոշումը հեշտ չի տրվել։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Նա նաև պատմական հայրենիքում թատերական ներկայացումներ անցկացնելու փորձ ունի. 2018 թվականին Սիփանը ֆրանսիացի մի խումբ դերասանների հետ շրջագայել է Հայաստանի քաղաքներով։ Նրանք ներկայացումներ են բեմադրել Երևանում, Աշտարակում, Ապարանում, Իջևանում, Դիլիջանում, Գավառում, ինչպես նաև Վանաձորի մանկատանը։

«Հիանալի էր։ Մի կողմից շատ էի ուզում օտարերկրացի ընկերներիս ծանոթացնել հայկական մշակույթի հետ։ Մյուս կողմից՝ ուզում էի նոր շունչ հաղորդել Հայաստանի թատերական արվեստին։ Մեր ներկայացնումներն ավելի շատ շփում էին դերասանի և հանդիսատեսի միջև, քան ներկայացում բառի դասական իմաստով», - ասում է Սիփանը։

Նա ուզում է շարունակել այդ ձևաչափով։ Նրան շատ հոգեհարազատ է աբսուրդի թատրոնը, մասնավորապես` ֆրանսիացի և իռլանդացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Սեմյուել Բեքեթը։ Սիփանի պատրաստվում է ստեղծել մշակութային կենտրոն, որը օտարազգի արվեստագետներին:

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Նրա խոսքով՝ մեկնարկը կտրվի հաջորդ տարվա մայիսին, երբ անհրաժեշտ միջոցները կհավաքվեն։

Մի ոտքով այնտեղ, մյուսով` այստեղ

Ափօն խոստովանում է, որ միշտ է մտածել մի օր պատմական հայրենիք տեղափոխվելու մասին, իսկ պատերազմը միայն արագացրել է այդ գործընթացը։

«Շատ ուզեցի ֆիզիկապես այստեղ հաստատվել։ Ինչ-որ հիմք ունենալ», - ասում է նա։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Սակայն Ափօն չի խզում կապերը Երուսաղեմի հետ, որտեղ են նրա Apo & The Apostles ռոք խմբի անդամները։ Խումբը շատ հայտնի է Պաղեստինում։ Բենդն ունի  բազմաթիվ հաջողված հիթեր, որոնք տարիներ շարունակ ցուցադրվում են տեղական երաժշտական ալիքներով։

«Եթե դու արդեն հասել ես որոշակի մակարդակի, կա աշխատանքի կարգավորված համակարգ, շատ հաջող երգեր, ֆան-բազա, ապա բոլորովին պարտադիր չէ, որ խմբի անդամները օրական 24 ժամ միասին լինեն։ Այսպես թե այնպես, հաճախ եմ գնալու այնտեղ»,- պարզաբանում է Ափօն։

Հետաքրքիր է, որ խմբի երաժիշտները սատարել են նրա` տեղափոխվելու որոշումն ու խոստացել են հյուր գալ:

Դերասան Հայկ Պետրոսյանը ամուսնացել է. տեսանյութ

APO & the Apostles արաբալեզու նախագծից բացի, Ափօ Սահակյանը զարգացնում է նաև իր հայալեզու նախագիծը, որում նա արդեն իր անվան տակ մշակում է ժողովրդական երգերը, ինչպես նաև գրում է իր սեփական ստեղծագործությունները՝ նույն ոճով:

Այժմ նա պատրաստվում է լրջորեն զբաղվել հենց այս երաժշտական նախագծով, որն արդեն իր երկրպագուներն ունի։ Երաժշտի առաջիկա ծրագրերում է ստեղծել մի խումբ, որով նա ելույթ կունենա, շոուներ կկազմակերպի տեղի հանդիսատեսի համար:

«Այժմ աշխատելու եմ փոփ-ռոքի ոճով ավելի ռիթմիկ երգեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդկանց մեր համերգներին ուրախանալու հնարավորություն ընձեռեմ։ Ուզում եմ երգերը ներկայացնել նաև Արցախի բարբառով։ Դրանք սիրո և հայրենի հողի հետ անքակտելիորեն կապի մասին են լինելու, օրինակ՝ սիրահար զույգերի մասին Հադրութից, Քարվաճառից, Սյունիքից», – ասաց երգիչը։

Առաջին համերգը նա նախատեսում է հուլիսի վերջին կամ օգոստոսին տալ։

Չնայած երաժշտական գործունեությանը, Ափօն մասնագիտությամբ քաղաքագետ է, մասնագիտանում է արաբա-իսրայելական հակամարտության մեջ։ Արցախյան պատերազմից հետո նա հոդված է գրել «Our Useless Diaspora, Our Future Armenia» («Մեր անօգուտ սփյուռքը, մեր ապագա Հայաստանը») խորագրով։

Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում

Հոդվածում հեղինակը Հայաստանի և Արցախի հիմնական խնդիրներից առանձնացրել է դեմոգրաֆիկ վիճակը։ Այս առնչությամբ նա կարծում է, որ հայերը Իսրայելից սովորելու բան ունեն։

«Իսրայելի պետության ստեղծումից հետո երկրի բնակչության մոտ 60 տոկոսն էին հրեաները, իսկ 40 տոկոսը` արաբները։ Այդ ժամանակ կառավարությունը սկսեց լուրջ քաղաքականություն իրականացնել, որն ուղղված էր աշխարհասփյուռ հրեաների ներգրավմանը։ Ընդ որում՝ ներգաղթյալներին  բնակեցնում էին ոչ թե մայրաքաղաքում, այլ հեռավոր քաղաքներում ու գյուղերում։ Դրա շնորհիվ հրեա բնակչությունը զգալիորեն աճեց ու այժմ մոտ 80% է կազմում», - ասում է Ափօն։

Նա կարծում է, որ հայկական հողը դատարկ է, և առաջնային խնդիրներից մեկն էլ այն բնակեցնելն է։ Այդ գործոնը մեծ ազդեցություն է ունեցել պատմական հայրենիք տեղափոխվելու նրա որոշման վրա։

Եվ վերջում…

ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմած նրանց ջոկատը եղել է Արցախի Տեղ գյուղում ու 35 օր մնացել է այնտեղ...

- Ի՞նչն էր ձեզ համար ամենադժվարը:

– Սեփական աչքերով տեսնել` ինչ է տեղի ունենում, ի զորու չլինել ազդել իրադարձությունների վրա։ Մենք տեսել  ենք` ինչպես էին զինվորներն առաջնագիծ գնում, ինչպես էին տեղափոխում վիրավորներին, ինչպես էին մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները... և, իհարկե, շատ դժվար էր Արցախը տեսնել կոտրված, - պատասխանում է Սիփանը։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

- Մի բան էլ կա, որ նա չի պատմում, - հավելում է Ափօն, - ես շատ մեղավոր եմ նրա առաջ։ Բանն այն է, որ Սիփանը երբեք չէր եղել Արցախում, և հոկտեմբերի 18-ին, երբ հրադադար հայտարարվեց, մենք որոշեցինք գնալ այնտեղ (Սեդրակը պետք է տեսներ մի ընկերոջ, որը վերադարձել էր առաջնագծից)։ Բայց մեզանից մեկը պետք է մնար դիրքում, և այդ ժամանակ Սիփանը իր տեղը զիջեց ինձ։ Մենք կարծում էինք, որ պատերազմն այլևս չի վերսկսվի, և ես ասացի, որ Արցախը տեսնելու հնարավորություն դեռ կունենա…

Այդ ուղևորության ընթացքում տղաները նաև այցելել են Շուշի, մոմեր վառել և աղոթել Ղազանչեցոց տաճարում: Սիփանին այդպես էլ չհաջողվեց տեսնել Շուշին ու Ղազանչեցոցը։

Պատերազմն արագացրեց. երուսաղեմցի երաժիշտն ու փարիզեցի դերասանը Հայաստան են տեղափոխվել

Նա պատերազմից հետո տեսավ Արցախը` նոյեմբերի 14-15-ին։ Երիտասարդը խոստովանում է, որ հետպատերազմյան Ստեփանակերտը շատ է ազդել նրա վրա։ Սիփանը չի կարողացել մնալ այնտեղ և ընկերոջը խնդրել է Գորիս վերադառնալ։ Հետդարձի ճանապարհին նրանք մտել են Քարվաճառ և այցելել Դադիվանք։ Այդ օրերին Շահումյանի շրջանը դեռ Հայաստանի վերահսկողության տակ էր…