Բաքվում ընթանում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ տղամարդու մեղադրանքը կառուցվել է միայն նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատական նիստն ընթանում է Բաքվի Յասամալի շրջանային դատարանում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է նախաքննությունը, և գործը փոխանցվել է դատարան։

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։