Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ

Հունիսի 5-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կանչով Արշակունյաց 4-րդ նրբանցքի տների մեկը մեկնած բժիշկները ղամարդու դի են հայտնաբերել` մարմնի տարբեր հատվածներում դանակահարության հետքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է երեկ` հունիսի 5-ին Շենգավիթ համայնքի Արշակունյանց փողոցում կատարված սպանությւնը։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ն:

Նա խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Արմեն Ե.-ն ձերբակալվել է:

Կայքի տեղեկություններով, սպանվածը կասկածյալի քեռին է:

Հիշեցնենք` հունիսի 5-ին, ժամը 21։10-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ էր ստացել, որ կանչով Արշակունյաց 4-րդ նրբանցքի տների մեկը մեկնած բժիշկները ղամարդու դի են հայտնաբերել` մարմնի տարբեր հատվածներում դանակահարության հետքերով։

Պարզվել էր, որ մահացածը 55-ամյա Հովհաննես Ղազարյանն է։

Երևանի Աբովյան փողոցում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. տեսանյութ