Արարատի մարզում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է

Երեխային Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի ենթարկված 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 28-ին` ժամը 09.00-ի սահմանում։ Երեխային վրաերթի էր ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը։ Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ

Այսօր հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է քննություն:

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 40-ամյա տղամարդը շպրտվել ու բախվել է մեկ այլ մեքենայի