Վրաստանի սահմանի բացումը չի նշանակում թուրքական ապրանքների ներկրում. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ մաքսային սահմանով տեղափոխման պարագայում մաքսային ծառայողները հարկ եղած դեպքում իրավունք ունեն զննել քաղաքացիների ճամպրուկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Վրաստանի  սահմանի բացումը չի նշանակում թուրքական ապրանքների ներկրման հնարավորություն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Ձեզնից իմացա». ՊԵԿ նախագահը լրագրողներից լսեց` ով է Մեղրիում մաքսային պահեստ կառուցում

«Այդ սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից հնարավոր ներկրվող, այդ թվում` անձնական օգտագործման նպատակով ներկրվող ապրանքների նկատմամբ»,– ասաց Հովհաննիսյանը` քաղաքացիներին հորդորելով նման փորձ չանել։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ մաքսային սահմանով տեղափոխման պարագայում մաքսային ծառայողները հարկ եղած դեպքում իրավունք ունեն զննել քաղաքացիների ճամպրուկները։