Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայում է

Բրյուսելում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումները նախատեսված են հունիսի 2-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բելգիա, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ 

Ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին․ Փաշինյանը մեկնաբանել է իր դեմ ցույցը Փարիզում

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոնի հետ։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։