Սկանդալ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ․ զինվորները Բուլղարիայում գործարան են «գրավել»

Գործարանը գտնվում է ռազմական օդանավակայանի մոտ, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ Մի խումբ զինվորներ անցել են ցանկապատի վրայով և սկսել են «գրոհել» ձեռնարկությունը։
Sputnik

Բուլղարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nova հեռուստաալիքին:

Նախորդ օրը նրանք հայտնվել էին տեսախցիկների տեսադաշտում, երբ ներխուժել էին Պլովդիվ քաղաքի շրջակայքում գտնվող ձիթապտղի յուղի արտադրության գործարան` միաժամանակ զենքով սպառնալով դրա աշխատակիցներին։

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

Պարզվել էր, որ գործարանը գտնվում է ռազմական օդանավակայանի կողքին, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ Մի խումբ զինված զինվորներ անցել են ցանկապատի վրայով և սկսել են «գրոհել» ձեռնարկությունը։ Ներխուժած զինվորներն աշխատակիցներին հրահանգել են չշարժվել և խուզարկել են տարածքը։ Ավելի ուշ նրանք բացատրել են, որ շփոթմամբ այդ տարածքը մարզման գոտու մի մասն են համարել։

Գործարանատեր Մարին Դիմիտրովը տեղի ունեցածը ստորացուցիչ է անվանել և դատարան է դիմել։ «Ինձ համար սա լուրջ վիրավորանք է։ Կարելի է կարծել՝ ես ինչ-որ ահաբեկիչ եմ»,-ավելացրել է նա։

Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարար Գեորգի Պանայոտովը ներողություն է խնդրել միջադեպի համար` անվանելով այն «ակնհայտ թյուրիմացություն»։  Գերատեսչությունն ամերիկյան կողմի հետ միասին հայտարարել են, որ պատրաստ են փոխհատուցել տուժածների նյութական վնասը։