Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ

Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհն այդպես էլ չի հաջողվում մարել. փրկարարները հերթապահություն են իրականացնում տեղում։
Sputnik

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները 9 օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

«Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 09։45-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․իրականացվում է հերթապահություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբը։