Սյունիքում նոր ճանապարհներ են կառուցվում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, զարգացնում է ճանապարհների ցանցը Սյունիքի մարզում, որը սահմանակից է Ադրբեջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Սյունիքում նոր ճանապարհներ են կառուցվում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ աջակիցների հետ հանդիպմանը։

Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր․ Կութի գյուղապետ

«Կա ռազմավարական խնդիր, որը մենք պետք է լուծենք: Հյուսիս-հարավ ճանապարհը շատ կարևոր է: Մենք որոշում ենք կայացրել կառուցել Սիսիան-Ագարակ հատվածը, միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում Տաթև-Քաջարան մայրուղու կառուցման ուղղությամբ, և այն կավարտենք հաջորդ տարի», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Գորիսից Շուռնուխ մեկ այլ ճանապարհ է կառուցվում: Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն պետք է ունենա անհրաժեշտ ճանապարհային ցանց, որպեսզի նոր իրողությունները չանդրադառնան քաղաքացիների կենսապահովման անվտանգության վրա։ Նա հավելեց, որ որոշ ճանապարհահատվածներ կան, բայց դրանք գտնվում են վատ վիճակում:

«Համանախագահ երկրներից մեկն արձագանքել է Սյունիքի հարցով իմ առաջարկին». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չեն կարող համարվել սահմանազատում, դրանք միայն հստակեցնում են սահմանային որոշակի կետերի գտնվելու վայրը:

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20–ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվելու։ 

Փաշինյանն ասաց` 60% ձայն է պետք, որ չեզոքացնի «բոլոր դավադիր ծրագրերը մեր երկրի դեմ»