ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած ուսանողների, նրանց երեխաների և ամուսինների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895.4 մլն դրամ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Ըստ նրա` քանի որ հավաքագրման աշխատանքները շարունակվում են, և կան ուսանողներ, որոնց տվյալները դեռ ուսումնասիրության փուլում են, 2021թ–ի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն են ներկայացվել ևս 2735 ուսանողի տվյալներ։
Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով նախարարությունն առաջարկում է ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 586,5 մլն դրամ:
18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը
«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948 ուսանող, իսկ փոխհատուցման չափը` 1 463 861 700 դրամ»,–նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց նախարարի պաշտոնակատարը։
Կառավարությունը միաձայն հավանության արժանացրեց ԿԳՄՍ առաջարկը։
Հնարավոր է` Հայաստանում նոր դպրոցներ բացվեն ազգային փոքրամասնությունների համար