Մահվան ելքով վրաերթ Երևանում. 40-ամյա տղամարդը շպրտվել ու բախվել է մեկ այլ մեքենայի

Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Ավելի ուշ մի երիտասարդ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ ինքն է վրաերթ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավոր կա

Ըստ կայքի` ժամը 20։40-ի սահմանում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը «Nissan» մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 40 տարեկան Էրիկ Գաբրիելյանին։

Հետիոտնը շպրտվել ու բախվել է «Kia» մակնիշի ավտոմեքենային, իսկ «Nissan»-ի վարորդը դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

«Բաքսյոր Վաղոն» հիվանդանոցում մահացել է

Կայքի տեղեկություններով` որոշ ժամանակ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Երևանի բնակիչ, 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, «Nissan»-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել