Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց

Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բայց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են

Ըստ կայքի` ժամը 12։30-ի սահմանում Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Հակոբյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբը տղամարդուն տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ կայքի` տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետում կնոջ դիակ են հայտնաբերել

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն են կատարել, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Երևանում «ZIL»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. նա հիվանդանոցում մահացել է