Դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է աշխատանքային քննարկման մեջ. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասում է, որ կառավարությունը կոռեկտ չի համարել աշխատանքային փաստաթուղթը, որը քննարկումների փուլում է, հրապարակի։ Սա, ըստ նրա, վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի կառավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կա փաստ, որ մենք չունենք դեմարկացված և դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ անկախության հռչակումից հետո։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած նոր փաստաթղթի գոյությանը։

«Շատ կարևոր մի հարց է ծագում։ Լավ, Սյունիքում ստեղծված այս իրավիճակը լուծեցինք, իսկ եթե հաջորդ պահին նման իրավիճակ լինի, ամեն անգամ միջազգային աղմուկ ձևավորելու ճանապարհո՞վ ենք հարցը լուծելու։ Այդ ընթացքում ձևավորվել է առաջարկ` ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով»,–ասաց Փաշինյանը։

Մինչև ո՞ւր ենք նահանջելու. Արա Զոհրաբյանը ներկայացրել է հավաքի մասնակիցների պահանջները

րա խոսքով` կոռեկտ չի համարել աշխատանքային փաստաթուղթը, որը քննարկումների փուլում է, կառավարությունը հրապարակի։ Սա, ըստ նրա, վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի կառավարությանը, սակայն քանի որ արդեն իսկ ընդդիմությունը հրապարակել է այն, ապա Փաշինյանը վստահեցնում է` դա այն եզակի և միակ փաստաթուղթն է, որը 1.5-2 օր է` գտնվում է աշխատանքային քննարկման մեջ։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։