Երևանում «ZIL»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. նա հիվանդանոցում մահացել է

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վրաերթ-ավտովթար` Երևանում. կան վիրավորներ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել  հեծանվորդ Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ և մահացել է: