ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի– Sputnik. Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկի երեքհարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 18-ին, ժամը 17:04-ին։ Տեղեկացրել են, որ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։ Տուժածներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։