Մենք անկեղծ չենք եղել ժամանակին տոնած հաղթանակի հետ, հետևաբար այսօր պետք է անկեղծ լինենք արդեն պարտության հետ, որպեսզի հետևանքներն ավելի ծանր չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
Ըստ նրա` Եռաբլուրում թաղված հերոս տղաների պարագայում առավել ակտուալ են երկու արտահայտություն` ներողություն և շնորհակալություն։
«Կենսաբանական սերը պտուղ է տալիս, և հիմա այդպես է նաև հոգեբանական սիրո դեպքում։ Իմ որդուց` Վարդանից հետո ես պտուղներ եմ տալիս ապրելով, մարդկանց հետ շփումներով, երգերով, ընկերներիս հետ ցավ և ուրախություն կիսելով։ Վերջերս հայտնաբերել եմ, որ արվեստում ուրախություն տարածողները կերպարային առումով որոշակի մռայլ են, ունեն հետաքրքիր ու խորհրդավոր մռայլություն, իսկ մուգ գույներ տարածողները հիմնականում կենսախինդ են, և այդ հակասությունն ինչ–որ առումով գեղեցիկ է»,– նշեց երգահանը։
Կարապի լիճը` հեղինակային երգի թատերաբեմ
Ամալյանի խոսքով` համերգներից հետո ինքը լիցքավորվում է խորհրդավոր լռությամբ, որի մեջ կա և՛ կորուստ, և՛ ձեռքբերում, և՛ վերածնունդ, ուստի շարունակում է սիրել լռությունը։
«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում