Արտակ Մարկոսյանի փոխանցմամբ` մեր ընտանիքներին շատ է մտահոգում հատկապես անվտանգային միջավայրի հարցը, քանզի ասում են, որ այդ խնդրի լուծման պարագայում հնարավոր է լուծել մյուս բոլոր հարցերը, այդ թվում` սոցիալ–տնտեսական խնդիրները։
«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կընդունվի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, որն ըստ էության լինելու է ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը։ Այն ընտանիքին, որը ցանկություն կհայտնի առնվազն չորս երեխա ունենալ, պետք է տանք հստակ սոցիալական երաշխիքներ, որոնք կկազմեն երկարաժամկետ ծրագրերի հիմքը»,– նշեց նախարարության խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` ընտանիքներին հետաքրքրող մյուս կարևորագույն հարցն առնչվում է բնակարաններին, հետևաբար ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ վարկավորումն ու բնակարան ձեռք բերելու պայմանները լինեն մատչելի, համարժեք լինեն միջին վիճակագրական ընտանիքի բյուջեին։
Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ
Ըստ նրա`մեր քաղաքացիներին հետաքրքրում են ոչ այնքան ֆինանսական աջակցության ծրագրերը, որքան կայուն աշխատանք ունենալու հեռանկարը։ Մարկոսյանի տեղեկացմամբ`թեև արցախյան վերջին պատերազմը որոշակի հարված հասցրեց մեր գենոֆոնդին, այդուհանդերձ, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է նաև ծնելիության աճ։
Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը