Ինչպես է զենք գնել Կազանում դպրոցի վրա հարձակված ուսանողը. տեսանյութ

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես և որտեղ է զենք գնում ապագա մարդասպանը, որի պատճառով դպրոցականներ և ուսուցիչներ են մահացել։
Sputnik

Ռեն TV–ն հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է` ինչպես է Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավիևը զենք գնում:

Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուսանողը «Hatsan escort» հարթափող հրացանը գնել է ապրիլի 16-ին Յոշկար Օլեում գտնվող խանութում: Նա զենք ձեռք բերելու արտոնագիր է ստացել դրանից երկու օր առաջ։

Հեռուսատընկերության տվյալներով` Գալյավիևը կարողացել է զենք ու փամփուշտներ գնել համակարգչային խաղի միջոցով վաստակած գումարով։

19-ամյա Իլնազն ամեն օր առնվազն երկու ժամ խաղացել է և մոտ 50 հազար ռուբլի է աշխատել:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հիշեցնենք` Կազանի թիվ 175 վարժարանում մայիսի 11-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել

Երեկ հարձակվողին մեղադրանք են առաջադրել և ձերբակալել, նա ընդունել է իր մեղքը։ Առաջիկայում Գալյավիևը հոգեբուժական փորձաքննություն կանցնի։

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին