Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ` գործող իշխանություններն ամեն ինչի պես տապալել են նաև հակակոռուպցիոն պայքարը, գործ ունենք ընդամենը խոսքերի հետ, ստերի հետ, որոնք սփռվում են հասարակության մեջ։
«Կոռուպցիայի առումով ունենք շատ ավելի վատ վիճակ, քան նախկինում էր։ Այնպես չէ, որ նախկինում իրավիճակը փայլուն էր, հակակոռուպցիոն պայքարն այդ տեսանկյունից կարելի է բնութագրել ոչ թե արդյունավետ, այլ բավարար չափով արդյունավետ։
Այդուհանդերձ կային արդյունքներ, կային ոլորտներ, որոնք նախկին իշխանությունների օրոք առհասարակ կոռուպցիայից զերծ դարձան, օրինակ` դատախազական համակարգը։ Իհարկե կային քրեական հետապնդումներ, որոնք ավելի հաճախ էին ավարտվում մեղադրական դատավճռով, քան հիմա։ Պատճառն այն մոտեցումն է, որով գործող իշխանությունները վերաբերում են քրեական գործերին»,– նշեց փաստաբանը։
Վարոսյանի կարծիքով` դա մի գործիք է ներկա իշխանությունների համար, որը կիրառում են` ելնելով իրենց քաղաքական հաշվարկներից, այսինքն` ընտրովի մոտեցումը երբևէ արդյունք տալ չի կարող։ Ըստ նրա` այստեղ նույնպես գործում է ամեն կերպ իշխանությունը պահելու միակ սկզբունքը, որի պայմաններում կոռուպցիան ուղղակի ծաղկում է։
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան