Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

37-ամյա վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Ողբերգական ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Բաղրամյան-Կասյան ճանապարհահատվածում ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տեսանյութ

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով տեղափոխել է նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կինը ճանապարհին մահացել է: Նրա ինքնությունը հայտնի է՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ն է:

Վարորդը՝ Վահե Պ.-ն ահազանգել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանություն։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում։

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է