ԱԱԾ աշխատակիցները կալանավորել են Կոտայքի բնակչից գումար շորթած երևանցուն. տեսանյութ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում շորթում կատարողը ձերբակալվել է, ապա` կալանավորվել:
Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունը շորթման դեպք է բացահայտել։ ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Երևան քաղաքի բնակիչ, նախկինում ավազակության համար դատապարտված Ա.Մ-Ն տարիներ շարունակ գումար է շորթել Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ.Ք.–ից`  նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով։

Ամենավարկաբեկված և ամենաչընդունված. ԱԱԾ նախկին պետը՝ ԱԱԾ «ավելի նախկին» պետի մասին

2021 թվականի մայիսի 3-ին, հերթական հանդիպման ընթացքում, նա Հ.Ք.–ից պահանջել և ստացել է 1.000 եվրո գումար (627 410 ՀՀ դրամ): Գումարը ստանալուց հետո  փորձել է դիմել փախուստի, բայց բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Մ-ն ձերբակալվել է, ապա` կալանավորվել: