Մայիսի 4-ին ՀՀ երեք մարզում +30 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մինչև ամսի 8-ը Հայաստանում պարբերաբար անձրև է գալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին Հայաստանում տեղումները չեն դադարի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 5-ի ցերեկը կնվազի 79 աստիճանով»,– տեղեկացնում է ԱԻՆ–ը։

Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը (+30) կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։

Մայիսի 4-ին ՀՀ երեք մարզում +30 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

Կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +27-ից +29-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +12-ից +14։

Ինչպես, երբ և որտեղից են հայերը հայտնվել Ղրիմում