Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյայի է գործուղում Մոսկվա

Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին, իսկ սննդի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանին 2 օրով գործուղում է Ռուսաստան։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից «պոկել» որոշ հեղինակավոր անձանց. «Հրապարակ»

Փիլոյանն ու Գասպարյանը Մոսկվայում կլինեն մայիսի 14-ից 16-ը և կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:

Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, սննդի ծախսերը` հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Փիլոյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։